Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 սեպ 2022 15:46

Նորից նույն մարդիկ են ելույթ ունենում,Ընդդիմությունն ամռան 1,5 ամիսը օգտագործել է Քոբուլեթիում կամ Ուրեկիում հանգստանալու, այլ ոչ թե շարժմանը նոր շունչ տալու համար

«Դիմադրության» շարժման վերջին հանրահավաքից տպավորություն էր, որ ամռանը ոչ թե դադար էին վերցրել՝ կազմակերպչական աշխատանքների համար,այլ ուղղակի ընդդիմությունը ամռան 1.5 ամիսը սպառել է՝ առանց որևէ օգուտի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:


Նկատենք, որ սեպտեմբերի 2-ին հրավիրված համապետական հանրահավաքի ժամանակ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սկսելու են խորհրդակցություններ ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, փորձագետների, վերլուծաբանների ու տարբեր մասնագետների հետ:
Քաղտեխնոլոգն արձանագրում է՝ ընդդիմադիրներն իրենց հանդիպումները հասարակական և քաղաքական գործիչների հետ պետք է անեին ամռանը, որպեսզի աշնանը նոր թափով սկսեին շարժումը, նոր տեսք տային շարժմանը.


«Ինչպես տեսնում ենք, ամռան 1.5 ամիսը օգտագործվել է Քոբուլեթիում կամ Ուրեկիում հանգստանալու, այլ ոչ թե «Դիմադրության» շարժմանը նոր շունչ տալուն ուղղված ծրագրերի վրա աշխատելու համար, դրա համար էլ սեպտեմբերին նոր հանդիպումներ են ունենում փորձագետների հետ, սա նշանակում է որ հոկտեմբեր, նոյեմբերի դեռ քննարկումներ կլինեն և դրանից հետո նոր փոփոխություններ կփորձեն անել։ Ուղղակի կարող ենք ասել, որ սա լուրջ մոտեցում չէ, այսպես Հայաստանում իշխանափոխություն չես կարող անել»,-ասաց Բադալյանը:


Նրա խոսքով՝ ընդդիմության վերջին հանրահավաքից ակնայտ էր, որ որևէ կազմակերպչական աշխատանք չի տարվել: Ավելին՝ տպավորություն է, որ ընդդիմությունը ժամանակ է ձգում մինչև 2026թ-ի նոր ընտրություններ կամ էլ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կստորագրի խաղաղության պայմանագիրը, դրանից հետո կարող է Արևմուտքը կամ Ռուսաստանը նրան իշխանությունից հեռացնի.


«Նորից նույն մարդիկ են ելույթ ունենում, նորից նույն ղեկավարն է համակարգում շարժումը, մարդ, որը գարնանը տապալեց այդ գործընթացը, հիմա նորից ինքն է որպես շարժման լիդեր հանդես գալիս՝ խոսքը Իշխան Սաղաթելյանի մասին է: Սա արդեն հասարակության կողմից չի ընկալվում, մտածում են՝ ինքը մի անգամ տապալել է շարժումը , հիմա գնանք, ի՞նչ անենք, միևնույնն է, նորից տապալվելու է: Այսինքն, ինքը պետք է գնար ու նոր մարդիկ գային, «Դիմադրության» շարժումը պետք է նոր ինստիտուցիոնալ տեսք ստանար, սոցիալական նոր խմբի հետ աշխատեր, բայց բացաձակ ոչինչ չի անում, հունիսին տապալված հանրահավաքային գործընթացը նորից է շարունակում, իսկ սա թույլ է տալիս ենթադրելու, որ սա ընդամենը ժամանակ ձգելու գործընթաց է, մտածում են՝ մեկ էլ տեսար, խաղաղության պայմանագրից հետո ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան, եթե չեղավ մինչև 2026թ-ը կձգեն »,-ասաց նա:
Մեր դիտարկմանը՝ գու՞ցե ընդդիմությունն ինքը չի ցանկանում աշխարհաքաղաքական նման լարված իրավիճակում գալ իշխանության և պատասխանատվություն ստանձնել առաջիկայում սպասվող գործընթացների համար, Արմեն Բադալյանն ասաց.


«Չեմ կարող նման բան ասել, ես գնահատում եմ աշխատանքը, իսկ աշխատանք չկա»:


Մեր մյուս դիտարկմանը, որ ընդդիմության ներսում նկատելի պառակտվածություն կա, և գուցե սա է պատճառը, որ որևէ հաջողության չեն հասնում, քաղտեխնոլոգը նշեց՝ ընդդիմության ներսում պառակտում նկատելի չէ, իսկ ձախողման միակ պատճառն այն է, որ ընդդիմությունն աշխատանք չի տանում.
«Պառակտվածություն չկա, քանի որ ընդդիմադիր շատ գործիչներ էլ չկան Հայաստանում, քաղաքական դաշտը դատարկ է: Քննադատությունը և պառակտումը տարբեր բաներ են, պառակտում կլինի, երբ որևէ մեկը հայտարարի, որ դուրս է գալիս «Դիմադրության» շարժումից, իսկ առանձին գործիչներ իրավունք ունեն իրենց դիրքորոշումը ներկայացնել այս կամ այն հարցի վերաերյալ, քննադատությունը միշտ ավելի շատ օգուտ է տալիս շարժմանը, քան քծնանքով ծափահարելը»,-ասաց Արմեն Բադալյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր