Աշխարհը ցնցված է Կարեն Խաչանովի հաղթանակով, սա ֆանտաստիկ է. համաշխարհային մամուլը հայազգի թենիսիստի աննախադեպ հաջողության մասին
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2022/09/200.jpg)
«Կարենը խաղի սկզբից մինչև վերջ շատ հետևողական խաղաց: Վերջնամասում Կարենն արդեն ուներ առավելություն։ Խաչանովը ցույց տվեց իր լավագույն որակները՝ դա ֆանտաստիկ էր»,- ասել է թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը ռուսական կայքին տված հարցազրույցում:
«Խաչանովը ամբողջ հանդիպման ընթացքում շատ հավաքված էր: Հեշտ չէր պահել դաշտը, երբ առաջին բրեյքն ես անում հինգերորդ սեթում և երբեք հետ չես նայում»,- գրել են Tennis Connected-ի լրագրողները:
«Խաչանովը հսկայական ջանքեր գործադրեց՝ դիմակայելու Նիկ Կիրյոսի փոթորկին հինգ սեթանոց խաղում: Կարենը տպավորիչ հանգստությամբ սահում էր ալիքների վրայով»,- ասում է հայտնի լրագրող Բեն Ռոտենբերգը:
«Շատ նյարդային խաղ էր: Խաչանովը լավ դրսևորեց իրեն: Նրան մինչ այդ էյսերը պակասում էին։ Այս անգամ նա փայլուն խաղարկեց: 30 էյս Կիրյոսի՝ 31-ի դիմաց – նրանք հավասար պայմաններում պայքարեցին: Սա մեծապես որոշեց նրա հաջողությունը, քանի որ Կարենը հաղթում էր իր խաղարկություններում: Նա կռվեց գազանի պես », – ասել է նախկին թենիսիստուհի և մեկնաբան Աննա Դմիտրիևան championat.com-ին :
«Կարենն ավելի կայուն էր և ավելի սահուն անցկացրեց հանդիպումը։ Նա ուներ խաղային ծրագիր, և գործեց դրա համաձայն », – ասել է Ելենա Վեսնինան:
«Կարենը կրկեսը վերածել է թենիսի խաղի». Ամբողջ համացանցը քննադատում է նրանց, ովքեր խրախուսում էին ավստրալացու գործողությունները՝ չնայած նրա խաղի բոլոր հրաշքներին։ Վերջին սեթում նա անհասանելի էր: Թվում էր, թե Կիրգյոսի ոչ մի գործողություն չի կարող ցնցել նրան», – հիացած գրել է էր Մարկ Մասթերսը:
«Լռի՛ր արդեն։ Նիկը բարկացրեց Կարենին ԱՄՆ բաց առաջնությունից հետո – 2020 – հակամարտությունը սկսվեց անհեթեթության պատճառով»,- սա Գրեգ Գրեյի անդրադարձն է:
«Կիրյոսի թիկունքում ոչ միայն հանդիսատեսն էր, այլ նաև մեկնաբանները: Կարենի տաղանդի մասին ոչ ոք չխոսեց: Նրանք այնպիսի զգացողություն ստեղծեցին, թե Նիկը պարտվեց, ոչ թե հաղթեց Կարենը»,- բարկացած գրել է Այուշ Բենգանին:
«20 հազար ծաղրածուներ եկել էին կրկես տեսնելու։ Բայց Կարենը այն վերածեց թենիսի հանդիպման»,- սա էլ օգտատերերից մեկի գնահատականն է։
«Ահա թե ինչպես են լեգենդները կերտվում. հաղթելով մեկին, ով մեղադրվում էր հարձակման մեջ, ով թքել էր մարդկանց վրա այս շաբաթվա սկզբին», – նշել է Twitter-ի ընթերցողներից մեկը:
«Եվ լեգենդն այստեղ հաշվարկված չէ գավաթներով, միլիոնավոր բաժանորդներով համացանցում և պայմանագրերով: Այս պահին սա թենիսի երկար ճանապարհի միայն մի մասն է: Բայց կարևոր է, թե ինչ որոշումներ ես կայացնում և ինչպես ես փորձում հաղթահարել ինքդ քեզ, որպեսզի վերադառնաս բարձունք. Խաչանովի պատմությունը հենց դրա մասին է»,- եզրափակել է հոդվածագիրը: