Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած, բայց չներկայացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին.«Ժողովուրդ»

Ավելին՝ այս օրերին իրավապահները փորձում են զինկոմ ներկայանալ չցանկացող անձանց հարազատներից պարզել, թե ուր են, ինչու չեն կատարում զինկոմի պահանջը, ինչը իրավապահների մոտ բարդություններ է առաջացնում, եւ վերջիններս լուրջ վիճաբանությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ: Բացի այդ, ողջ գործընթացը ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախումներով, որի մասին ահազանգել է ՀԿ հատվածը, եւ երեկ նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խնդրին՝ քննադատելով ՊՆ-ի գործելաոճը:
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հերթական պլանային վարժական հավաքներն են անցկացվում։ Որոշումը կառավարությունն է ընդունել՝ հիմքում ունենալով Պաշտպանության նախարարության առաջարկած նախագիծը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում