Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հոկ 2022 10:00

2023-ի Խաղաղության նոբելյան մրցանակը կշնորհվի Ալիեւին եւ Փաշինյանի՞ն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համաձայն դիվանագիտական որոշ աղբյուրների՝ որոշում է կայացվել, որ 2023 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, եթե մինչ այդ նրանք ստորագրեն խաղաղության պայմանագիրը։


Հիշեցնենք, որ շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի ցանկության համաձայն՝ Խաղաղության նոբելյան մրցանակը պետք է հանձնվի այն մարդուն, «ով կկատարի ամենամեծ կամ ամենաարդյունավետ աշխատանքը՝ ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման եւ խթանման համար»։


1990 թվականից ի վեր ամեն տարի այս մրցանակը հանձնվում է դեկտեմբերի 10-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Չենք բացառում, որ այս լուրերը` 2023 թ. մրցանակակիրների մասին, հատուկ են տարածում, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզնից առավել շահագրգիռ են, որ օր առաջ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւ իրենց պատկերացումներով խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Բայց նաեւ չի կարելի բացառել, որ նման խոստումներով փորձում են կողմերին շահագրգռել` նրանց փառասիրությունն արթնացնելով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր