Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջև վիճшբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել, 5 վիրավոր կա       12 տարվա հաջողության շարք, այս նշաններին Յուպիտերը Առյուծի համաստեղությունում կօրհնի հաջողությամբ    

13 հոկ 2022 12:10

Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին

Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Առաջին Արցախյան պատերազմը:


«Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի «հանցավոր» (չակերտները՝ Tert.am) առաջնորդների հետ»,-ասել է Իլհամ Ալիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր