Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»    

14 հոկ 2022 12:50

Ռուսական զորքերը Ուկրաինայի օկուպացված տարածքներ են բերել իրանցի հրահանգիչների, որոնք վերահսկում են անօդաչու թռչող սարքերի արձակումը քաղաքացիական օբյեկտների վրա

Ռուսական զորքերը, հնարավոր է, Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված իրանցի զինվորականների՝ «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար մարզվելու նպատակով։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական զեկույցում։
Ըստ ազգային դիմադրության ուկրաինական կենտրոնի փորձագետների՝ ռուսական զորքերը Ղրիմի և Խերսոնի շրջան են բերել իրանցի հրահանգիչների։
Նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Կենտրոնում նշել են, որ իրանցի հրահանգիչներն ուղղակիորեն վերահսկում են անօդաչու թռչող սարքերի արձակումը Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում։ ISW-ն նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավանաբար, իրանական անօդաչու թռչող սարքերի հիմնական օպերատորն է, ուստի իրանցի հրահանգիչները, ամենայն հավանականությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցներ են կամ փոխկապակցված անձինք։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր