Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

31 հուլ 2024 12:38

Ստանալով իրանական անօդաչու թռչող սարքեր Երևանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար.Ադրբեջանը շատ դժգոհ կլինի հայ-իրանական գործարքից

Ստանալով իրանական անօդաչու թռչող սարքեր Երևանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար.Ադրբեջանը շատ դժգոհ կլինի հայ-իրանական գործարքիցԻրանն ու Հայաստանը կնքել են 500 միլիոն դոլարի զենքի մատակարարման գաղտնի գործարք: Այդ մասին հայտնել է Լոնդոնում և Վաշինգտոնում գործող Iran International հեռուստաալիքը վկայակոչելով դիվանագիտական ​​շրջանակների անանուն բարձրաստիճան իր աղբյուրներին, գրում է detaly.co.il-ն։ Բայց դա այդ ոլորտում առաջին պայմանագիրը չէ (թեև սա շատ մեծ է), իսրայելցի և ամերիկացի փորձագետները վերջին տարիներին բազմիցս են նշել, որ Հայաստանը Իրանի դաշնակիցներից մեկն է։

Մասնավորապես, ըստ իսրայելական ALMA կենտրոնի մասնագետների, Հայաստանի տարածքով Իրան են մատակարարվել հակատանկային հրթիռներ, որոնք շիա խմբավորումներն օգտագործել են Իրաքում ամերիկյան թիրախների դեմ։ Բացի այդ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի օդանավակայանն իրանցիների կողմից օգտագործվել է որպես տարանցիկ կետ զենք, տեխնիկա և զինյալներ Սիրիայի Հալեպի և Դամասկոսի օդանավակայաններ տեղափոխելու, ապա այնուհետև ցամաքով Լիբանան հասցնելու համար։

ALMA-ի փոխանցմամբ 2018 թվականին ստեղծված հայկական «Flight Travel» ՍՊԸ-ն իրանական Mahan Air ավիաընկերության քողարկման դերն է կատարել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Flight Travel» ՍՊԸ-ի նկատմամբ այն բանի համար, որ նա օգնել է Mahan Air-ին Պակիստանից և Աֆղանստանից շիա զինյալներին տեղափոխել Սիրիա: Ընկերության ինքնաթիռները տեղափոխել են ոչ միայն զինյալների, այլ նաև ռազմական տեխնիկա ու զենք։

Քուվեյթյան «Al-Jarida» թերթի փոխանցմամբ Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը 2023 թվականի սեպտեմբերին Հայաստան են փոխանցել զգալի քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա։ Ըստ Ժողովրդավարության պաշտպանության ամերիկյան հիմնադրամի վերլուծաբան Ջանթան Սայեխի, այդ գործարքը պայմանավորված է Ադրբեջանի Զանգեզուրի միջանցք ստեղծելու  ցանկությունից Իրանի մտահոգությամբ: Տրանսպորտային այդ երթուղին Ադրբեջանին հնարավորություն կտա մուտք գործել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն էքսկլավ առանց հայկական անցակետերի։ Միջանցքը նաև կկապի Թուրքիան Ադրբեջանի հիմնական մասի հետ, և երկու երկրներն էլ շահագրգռված են այն օգտագործել որպես Եվրոպային կապող տրանսպորտային և էներգետիկ երթուղի։

Դա կհեշտացնի նաև ադրբեջանական գազի մատակարարումը Նախիջևան, ինչը կնվազեցնի այդ էքսկլավի կախվածությունն Իրանից։ Սայեղն ընդգծել է, որ Հայաստանին զենք մատակարարելու և նրա տարածքում իրանական բազաներ ստեղծելու գործարքը յուրօրինակ պատասխան է Իսրայելի Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Հայաստանը ճանաչել է Պաղեստինը որպես պետություն Թեհրանի հետ սպառազինության այդ պայմանագիրը կնքելուց անմիջապես առաջ։ Հաշվի առնելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի վճռորոշ դերը ղարաբաղյան հակամարտություններում Ադրբեջանին աջակցելու գործում Հայաստանը գիտակցել է իր պաշտպանական արդյունաբերության այդ լուրջ բացը։ Ստանալով իրանական անօդաչու թռչող սարքեր Երևանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, իսկ Իրանը կամրապնդի իր իմիջը որպես իսրայելական տեխնոլոգիաներ ստացող երկրների թշնամի։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը երկու մեծ պատերազմ են մղել։ Անցյալ տարի Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Իրանը բազմիցս է զգուշացրել, որ չի հանդուրժի տարածաշրջանում միջազգային սահմանների որևէ փոփոխություն։ Այսպիսով, Իրանի և Հայաստանի միջև կնքված պայմանագիրը կարելի է համարել Այաթոլլահի ռեժիմի պատասխանն Ադրբեջանին։

Ներկայիս համաձայնագիրը բաժանված է մի քանի պայմանագրերի։ Մատակարարվող ապրանքների ցանկում ներառված են «Շահեդ 136», «Շահեդ 129», «Շահեդ 197», «Մոհաջեր» տիպի անօդաչու թռչող սարքեր և «3-րդ Խորդադ», «Մաջիդ», «15-րդ Խորդադ» և «Արման» տեսակի զենիթահրթիռային համակարգեր: Գործարքի երկրորդ մասը ենթադրում է նաև համագործակցություն հետախուզության և անձնակազմի պատրաստման և Հայաստանի տարածքում իրանական բազաների ստեղծման ոլորտում։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականին պաշտպանական ծախսերը 2020 թվականի համեմատ աճել են 81 տոկոսով։ Հայաստանի 2024 թվականի պաշտպանական բյուջեն կազմել է մոտ 1,4 միլիարդ դոլար, և այդ գործարքով Իրանին հատկացված գումարը կազմում է այդ բյուջեի մոտ մեկ երրորդը։ Փորձագետները կարծում են, որ Իրանի և Հայաստանի միջև սպառազինությունների գործարքը կօգնի Թեհրանին պահպանել իր ներկայությունը Կովկասում։ Վերջին մի քանի տարիները վատ են եղել Հայաստանի համար, հայերը պատերազմներում պարտվել են իրենց պատմական թշնամուն՝ Ադրբեջանին, կորցրել են վստահությունն իրենց պատմական հովանավոր Ռուսաստանի հանդեպ և փնտրում են նոր հովանավորներ։

Այդ ամենը նաև, հավանաբար, պատասխան է Ադրբեջանի կողմից իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, և որոնց էլ հիմնականում վերագրվում է վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով 2016-2020 թվականներին Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի հիմնական զենքի ներմուծման 69 %-ը։ Ադրբեջանը շատ դժգոհ կլինի այդ հայ-իրանական գործարքից, սակայն Իրանը ցանկանում է ցույց տալ իր դժգոհությունն Ադրբեջանից Իսրայելի հետ մերձեցման համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Iran International-ին ուղղված պատասխանում ուղղակիորեն չի հաստատել, թեև չի էլ հերքել գործարքի փաստը։ «Հայաստանը ներկայումս դիվերսիֆիկացնում է իր անվտանգության հարաբերությունները միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասվում է պատասխանում։ Իրանի ԱԳՆ-ն չի արձագանքել Iran International-ի հարցմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր