Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

25 հոկ 2022 15:42

Զատուլինի մուտքն արգելելը քաղաքական դիկտատուրայի ակտ է․Փաշինյանի ռեժիմը ցույց է տալիս, որ իրեն այլևս պետք չէ Ռուսաստանը

«Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը համարում է, որ արգելելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, Փաշինյանի ռեժիմը ցույց է տալիս, որ իրեն այլևս պետք չէ Ռուսաստանը, պետք չեն խնդիրների ազատ քննարկումներ։

«Մենք վաղուց ենք հետևում Փաշինյանի էվոլյուցիային, և հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ նա հասել է տրամաբանական մի կետի, երբ Ռուսաստանը նրան այլևս պետք չի»,-ասում է քաղաքագետը,

Հիշեցնենք, որ Վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, այսօր սենսացիոն տեղեկություն է հրապարակել՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Որպես պատճառ նշվում է այն, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար և «ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք» ասել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում մեղադրել է վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։

Մոդեստ Կոլերովը սա դիտարկում է որպես «քաղաքական գրաքննության ակտ»։ «Սա քաղաքական գրաքննության ուղղված գործողություն է, ավելին՝ սա քաղաքական դիկտատուրայի ակտ է, որովհետև այն տեսակետը, որ Փաշինյանը պետք է գնա, սովորական կարծիք է, ոչ մի արտառոց բան այդտեղ չկա։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդպես մտածել։ Երկրորդ՝ պետք է շատ լավ հասկանալ, որ Զատուլինը Ռուսաստանում Հայաստանի գծով ամենագլխավոր փորձագետներից ու լոբբիստներից է, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի ռեժիմին այլևս պետք չէ բարեկամական Ռուսաստանը, որ Փաշինյանի ռեժիմն արդեն կատարել է իր ընտրությունը, կատարել է դեմոնստրատիվ, կոպիտ ձևով»։

Աղբյուրը՝ hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր