«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

02 նոյ 2022 16:15

Ովքեր և ինչու են նյարդայնացած Արցախի հանրահավաքից․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Եթե դու ասում ես, որ չես տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, ապա ավտոմատ դառնում ես ՀՀ օրվա իշխանությունների թշնամին։ 88-ի շարժման արժեքների այսպիսի այլասերում դժվար էր պատկերացնելը, բայց դե ․․․
Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքից դժգոհ են նիկոլենք ու Ադրբեջանը։


Ուշադրությու՛ն դարձրեք․ որևէ ՔՊ-ական գոնե փոքրիկ դրական խոսք չի ասել Արցախի հանրահավաքի մասին։ Փողոցով իշխանության եկածները լավագույն դեպքում «չեն նկատել» տասնյակ հազարավորների փողոց դուրս գալը։ Իշխանական տիրույթից եթե խոսք հնչել է, ապա միայն քննադատական ու հակաղարաբաղցիական ատելության խոսք է հնչել։


Երևանում ի համերաշխություն, ի աջակցություն Արցախի հանրահավաքին և հանուն Հայաստանի նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի մասին էլ նիկոլենք ու Ադրբեջանը նույն կարծիքի են։ «Վիետնամցիների» սմայլիկները վկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր