Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

04 նոյ 2022 18:17

Ռուսաստանը նախազգուշացրել է, որ «Մեծ Բրիտանիան չափազանց խորացել է» ուկրաինական հակամարտության մեջ

Մեծ Բրիտանիան «չափազանց խորացել է» ուկրաինական պատերազմում, հայտարարել է Ռուսաստանի դեսպանը` միաժամանակ պնդելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք չի կիրառի Ուկրաինայում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դեսպան Անդրեյ Կելինը պնդել է, որ ապացույցներ ունի առ այն, որ Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերը մասնակցել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վրա հարձակմանը:

Խոսելով Sky News-ի հաղորդավար Մարկ Օսթինի հետ՝ Կելինն ասել է.«Մենք քաջատեղյակ ենք Սև ծովում ռուսական ենթակառուցվածքների և ռուսական նավատորմի դեմ բռնության իրականացման հարցում բրիտանացի մասնագետների՝ ուսուցմանը, նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցության մասին: Մենք գիտենք, որ դա արվել է»։

Կելինը նաև նշել է, որ համապատասխան ապացույցները կհրապարակվեն «շատ շուտով»:

«Սա իրականում նախազգուշացում է, որ Բրիտանիան չափազանց խորն է այս հակամարտության մեջ։ Դա նշանակում է, որ իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում», -շեշտել է Կելինը։

Սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին կտրականապես մերժել է Ռուսաստանի դեսպանի պնդումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր