Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

07 նոյ 2022 14:11

Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել․ քաղաքապետ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի կարծում, թե կմնա քաղաքապետարանում քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: «Չեմ կարծում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա Երևանի քաղաքապետը՝ հավելելով, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:


Անդրադառնալով իր և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններին՝ քաղաքապետն  ասաց․ «Մենք որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու և դրանշով շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ես ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ շարունակել, իրականացնում եմ այդ ծրագրերը։ Քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են համատեղ։ Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել, վստահեցնում եմ, որ բոլոր որոշումնեը կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում քննարկումներ են լինում տեղակալների, վարչության պետերի հետ, շատ դեպքերոմ ես եմ ճիշտ լինում, կամ շատ դեպքերում սխալ եմ լինում»,- ասաց Սարգսյանը։




Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի ընտրություններից հետո, Սարգսյանը ասաց, որ դեռևս չի որոշել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր