Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

21 նոյ 2022 17:36

Զելենսկին ստիպում է ԱՄՆ-ին որոշումներ կայացնել, որոնք հակասում են ամերիկյան ազգային շահերին, նա մանիպուլյացիայի է ենթարկում Վաշինգտոնին

Վլադիմիր Զելենսկին ստիպում է ԱՄՆ-ին որոշումներ կայացնել, որոնք հակասում են ամերիկյան ազգային շահերին, գրել է Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:

«Եկեք անդրադառնանք Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ նուրբ հարաբերություններին։ Զելենսկին «․․․» ստիպում է իր հովանավոր գերտերությանը կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չհամապատասխանել Միացյալ Նահանգների շահերին», — նշել է լրագրողը։

Նրա կարծիքով՝ Բայդենի վարչակազմը խուսանավում է երկու իրավիճոկների միջև՝ Ուկրաինայի ռազմական աջակցության եւ «թույլ չտալու այն ամենը, ինչը կարող էր ուղղակի հակամարտություն հրահրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի»։

Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Մարկ Միլիի հետ կապված իրավիճակը, որը հայտարարել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հնարավոր երկխոսության մասին: Ի պատասխան՝ ամերիկացի պաշտոնյաները շտապեցին պատասխանել, որ Վաշինգտոնը չի ճնշում Կիևին Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։

Հոդվածի վերջում հեղինակը Ջո Բայդենին կոչ է արել պաշտպանել Միացյալ Նահանգները եւ թույլ չտալ «դեպի միջուկային հակամարտության սողալը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր