Տեսանյութ.Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կկառուցի ամենամեծն աշխարհում 8 միլիարդ եվրո արժողությամբ քաղաք-նավ 60 հազար մարդու համար
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Իտալացի դիզայներներն առաջարկել են 8 միլիարդ եվրո արժողությամբ զբոսաշրջային քաղաք-նավ կառուցել:
Pangeos քաղաք-նավը , որը նախատեսված է 60 հազար մարդու համար, կլինի ամենամեծն աշխարհում։ Այն կունենա 550 մետր երկարություն, 610 մետր լայնություն։ Կորպուսը կառուցվելու է 30 հազար առանձին խցիկներից (շեղի կլաստեր), ինչը նավն անխորտակելի կդարձնի։ Իտալական դիզայն ստուդիան նավի արժեքը գնահատում է 8 միլիարդ եվրո:
Ինչպես ենթադրում էին հեղինակները, «Pangeos»-ը կդառնա շքեղ, ինքնաբավ և անընդհատ շարժվող լողացող մայրցամաք՝ հարմարությունների լայն տեսականիով, որոնք կարելի է գտնել միայն ցամաքի բացառիկ հինգ աստղանի հանգստավայրերում:
Քաղաք-նավը իր մեջ կներառի , գետեր , ջրվեժնր , լճեր , օդանավակայան , առևտրի կենտրոններ, սպորտային և հանգստի գոտիներ, զբոսայգիներ և այգիներ, մի քանի փակ նավահանգիստներ , անհամար լողավազաններ, ուղղաթիռների հարթակներ , անգարներ, նավահանգիստներ , էլեկտրական մեքենաների ենթակառուցվածքներ , ռեստորաններ , հյուրանոցներ , սրճարաններ , ֆուտբոլի , գոլֆի և թենիսի դաշտեր , ներքին և արտաքին ավտոկայանատեղիներ , ժամանցային կենտրոններ:
Քանի որ նման չափսի նավը հնարավոր չէ հավաքել գոյություն ունեցող նավաշինական գործարաններից որևէ մեկում, պետք է հատուկ դրա համար նոր նավահանգիստ կառուցվի: Փորձագետները կարծում են, որ Սաուդյան Արաբիան հենց այն լավ վայրն է , որտեղ և կսկսվի քաղաք-նավի պատրաստումը։ Շինարարությունն ավարտվելուն պես, տարածքը կրկին կհեղեղվի, և Պանգեոսը կմեկնի իր անվերջ ճանապարհորդությունը աշխարհով մեկ:
Նավը նախատեսված է ամբողջ աշխարհը անդադար շրջելու համար՝ մաքուր էներգիայի գրեթե անվերջ մատակարարման շնորհիվ: Հագեցած է 9 HTS շարժիչով՝ 16800 ձիաուժ հզորությամբ։ յուրաքանչյուրը կհասնի 5 հանգույցի (9,2 կմ/ժ) առավելագույն արագության՝ էներգիա վերցնելով ալիքներից և արևային մարտկոցներով պատված տանիքից։ Նավը կլինի մարդկության պատմության մեջ ամենամեծ լողացող կառույցը։