Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 դեկ 2022 13:35

Որդեղի՞ց նման տեղեկատվությունը, և որն է նպատակը ապատեղեկատվություն տարածելու, տուժող կողմն արդեն իսկ խաթարված վատ հոգեվիճակում է

Փաստաբան Գարիկ Գալիկյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Պեմզաշենի գործով Վրույր Բարսեղյանը փոխել է ցուցմունքը, գրում է.


«Պեմզաշենի գործով, որպես տուժող կողմի ներկայացուցիչ (փաստաբան) մի երևույթի եմ ուզում անդրադառնալ։


Քանի օր է համացանցում շրջանառվում են լուրեր, այն մասին, որ Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը փոխել է իր ցուցմունքը։ Նույն կայքերը գրառում են անում, որ Վրույր Բարսեղյանի պաշտպանը և վարույթով քննիչը հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել կամ մեկնաբանել։


Որպես տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ինչքան էլ, որ նշված տեղեկությունը կարա հասանելի չլինի տուժող կողմին։


Հիմա հարց, որդեղից կայքերին նման տեղեկատվությունը, և որն է նպատակը ապատեղեկատվություն տարածելու և տուժող կողմի արդեն իսկ խաթարված անասելի վատ հոգեվիճակը ավելի  ու ավելի սարսափելի դարձնելու։


Հ.Գ. Հարգելի լրատվական կայքեր մի տարածեք ապատեղեկատվություն, հասկացեք, որ վիշտ անդառնալի է, իսկ մարդկանց վիճակը անասելի վատ»։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։


Գործով երկու անձ կալանավորված է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր