Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 դեկ 2022 14:11

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ

Ճիշտ է՝  հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատսխան այն հարցին, թե Հայաստանը Ադրբեջանից ստացե՞լ է խաղաղության պայմանագրի շուրջ նոր առաջարկներ․


«Հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք ըստ էության պատասխան են հայկական կողմի առաջարկներին, այսինքն՝  կարելի է ասել այդ փաստաթղթի կամ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում, փաստաթուղթ այս պահին, կարծում եմ, դա սխալ է անվանել։ Քանի որ այս պահին  սրանք բնականաբար հրապարակման ոչ ենթակա մանրամասներ  և քննարկումներ են, չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ  ճիշտ է՝  հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»։


«Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների  մակարդակով հնարավոր հանդիպմանը՝ մինչև  տարեվերջ կարծում եմ, այո՛, չի կարելի բացառել»,- ընդգծեց նա։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր