Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

06 դեկ 2022 17:34

ԱՄՆ-ն Ուկրաինային կապահովի անհրաժեշտ ամեն ինչով՝ կորցրած տարածքները վերադարձնելու և պաշտպանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Wall Street Journal-ի կազմակերպած միջոցառմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային օգնություն տրամադրել, որպեսզի երկիրը վերադարձնի Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետևանքով կորցրած տարածքները։
 
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի բոլոր ընթացիկ գործողությունները՝ Ուկրաինային ապահովելու անհրաժեշտ ամեն ինչով՝ կորցրած տարածքները վերադարձնելու և պաշտպանելու համար։

Ուկրաինայի իշխանությունները, ըստ Բլինկենի, նաև տնտեսական և հումանիտար օգնության կարիք ունի։ Ընդ որում, պետքարտուղարը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ հայտարարություններ չի արել՝ նշելով, որ Կիևի իշխանություններն իրենք են որոշում՝ «ուր և երբ են ուզում գնալ»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր