Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

06 դեկ 2022 15:59

Հայաստանին համոզել, որ «նրան կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները,Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմի եւ թշնամանքի մեջ

Բաքվում առաջարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել Երևանում։

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

Պատգամավորը կարծում է, որ «բանակցությունները կողմնակի միջամտությունից և ինտրիգներից պաշտպանելու այլ միջոց գոյություն չունի»: Նա կոչ է անում Հայաստանին համոզել, որ «նրան կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքը, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները»։

«Բաքուն, Երևանն ու Անկարան ավելի մոտ են և անվտանգ, քան Պրահան կամ Սոչին։ Էրդողանի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը երեք երկրների մայրաքաղաքներում միակ ելքն է։  Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմի եւ թշնամանքի մեջ», - ընդգծել է Օրուջը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր