Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին          Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ       Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...    

10 դեկ 2022 11:53

«Փաշինյանը լուծում է մեր ժողովրդի վրեժը»․ ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Մարդու իրավունքների հանձնախմբի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանի` դեկտեմբերի 6-ի նիստի ընթացքում հայտարարել է․ «Ժողովուրդները չեն կարող ապրել հավերժական պատերազմի եւ թշնամանքի  մեջ։ Մենք պատերազմով գրավեցինք Շուշին, խաղաղությամբ կգրավենք Երևանը»։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը իր վերջին հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու համար կամուրջների վերանորոգման, մաքսակետի պատրաստման և համատեղ ճաշի մասին և ասել, որ խաղաղության պայմանագրի միակ պայմանը եռակողմ հանդիպումներն են։


Անդրադառնալով Քալընի խոսքերին և հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին՝ Օրուջը նշել է․ «Այն, որ պետության ղեկավարներին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան խորհուրդ է տվել Անկարային և Բաքվին ուղիղ շփումների մեջ մտնել Երևանի հետ, միջնորդների ծրագրերը խափանելու միակ միջոցն է։ Հաղթանակից հետո Մոսկվայում, Բրյուսելում, Սոչիում և Պրահայում բանակցությունները ցույց տվեցին, որ միջնորդներին ոչ թե խաղաղություն է պետք, այլ գերակայություն Կովկասում։ Ուստի Հայաստանը Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի ձեռքից խլելը նույնքան կարևոր խնդիր է, որքան Շուշին ազատագրելը»։


«Մի՛ զարմացեք, եթե մի օր Ջոզեֆ Բայդենն ու Իբրահիմ Ռաիսին հանդիպեն և խոսեն Ղարաբաղում միջնորդության մասին։ ՆԱՏՕ-ի անդամների կողմից Ղարաբաղի անկախության կոչը, որոնք 93 միլիարդ եվրո զենք և ֆինանսական օգնություն են հատկացրել ուկրաինական հողերի պաշտպանության համար և պահանջում են վերադարձնել Ղրիմը, վիրավորանք է տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Նայելով նրանց՝ Փաշինյանը նման է բարեկամ երկրի ղեկավարի։ Նա 4 տարի մեր ժողովրդի վրեժն է լուծում նախկին նախագահներից ու ամաչում է օկուպացիայից՝ ընդվզելով, որ երկրորդ պետական ​​արկածախնդրությունը կնշանակի «Հայաստան առանց հայերի»։ Երևանի խորհրդարանում Ադրբեջանի մասին արդար ու երբեք չտեսնված հայտարարություններ են հնչում։ Օրինակ՝ բավական է հիշեցնել «միջազգային հանրությունը մեզ չի օգնի, մենք չպետք է կրկնենք 2020 թվականի սխալները, պետք է իջեցնենք Ղարաբաղի հարցում նշաձողը, այլապես խնդրում են, որ իրենց հետ հույսեր չկապենք․․․ Մենք պետք է համոզենք պետությանը, որը հրթիռներ է գնում Հնդկաստանից, որ նրանց կարող են փրկել ոչ թե ռազմավարական սպառազինությունները, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները։


․․․ Մի խոսքով, Պրահայից կամ Սոչիից ավելի մոտ և անվտանգ քաղաքներն են Բաքուն, Երևանն ու Անկարան։Միակ ելքը Էրդողանի և Ալիևի հանդիպումներն են Փաշինյանի հետ երեք երկրների մայրաքաղաքներում»,-իր ելույթում ասել է Օրուջը։


Իր խոսքում ադրբեջանցի պաշտոնյան «բացահայտում» է «խաղաղության բանակցություններ» կոչված թատերական ներկայացման գլխավոր նպատակը՝ խաղաղասիրական քողի տակ նվաճել Հայաստանն ամբողջությամբ՝ ներառյալ Երևանը և վերացնել տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնը։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն է, որը դեռ 1920թ․-ին՝ հայ-թուրքական պատերազմի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Մուհթարը հեռագրել էր Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային․ «… Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:… Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»: Ինչպես տեսնում ենք, ժամանակն անցնում է, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի երազանքը, և  որ ամենակարևորն է՝ այդ երազանքին հասնելու միջոցները չեն փոխվում։


Ելույթի մեծ մասը, ինչպես և առհասարակ թուրք-ադրբեջանական ջանքերը վերջին շրջանում, նվիրված է հայ-ադրբեջանական ուղղակի, առանց միջնորդների բանակցությունների անհրաժեշտությանը։ Առհասարակ վերջին շրջանում հատկապես Թուրքիայի պաշտոնյաները՝ ի դեմս նախագահի և ԱԳ նախարարի պնդում են բանակցությունները ոչ թե երրորդ երկրներում, այլ Անկարայում կամ Երևանում անցկացնելու վրա։ Թշնամիները հստակ գիտակցում են, որ եթե չլինեն այս տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող միջնորդ երկրները, որոնց շահերը հաճախ հակոտնյա են թուրք-ադրբեջանական շահերին, ապա ներկայիս ապազգային իշխանությունների պարագայում Հայաստանի համար երկրորդ կապիտուլյացիա ազդարարող «խաղաղության պայմանագրի» կնքման համար որևէ խոչընդոտ չի մնա։ Պատահական չէ, որ թշնամին ՀՀ դե-ֆակտո վարչապետին համարում է «բարեկամ երկրի» ղեկավար, որ լուծում է «իրենց ժողովրդի վրեժը»։


Փորձ է արվում համոզելու, որ հայ ժողովուրդը չունի որևէ այլընտրանք, քան համակերպվելը ներկա և գալիք արհավիրքի հետ, այլապես նրան սպառնում է «Հայաստան առանց հայերի» հեռանկարը։ Եվ հետևաբար որևէ իմաստ չունի սպառազինությունների ձեռքբերումը, քանի որ միակ «փրկությունը» Թուրքիայի և Ադրբեջանի երաշխիքներն են։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր