Հրդեհ Սիլիկյան թաղամասի տներից մեկի բակում, այրվել է չգործող թոնրատան          ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար    

07 դեկ 2022 17:27

Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու

1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նաեւ հավելել է. «Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր