Ինչպիսին կլինի եղանակը հունվար ամսին

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, ունեցել ենք շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 %-ը։ Իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները ավել են եղել՝ 200-300%, առանձին հատվածներում մինչև 400%: Հիշեցնենք, որ հունիսին արձանագրվել է կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առաջացրել են սելավներ,- այս մասին հայտնեց Սուրենյանը։
«Այնուհետև անոմալիաներով աչքի է ընկել 2023 թվականի նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջենմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, տեղումները՝ նորմայի սահմաններում»,-ասաց Սուրենյանը և, նշելով, որ դեկտերմբերն նույնպես անոմալ տաք է եղել՝ օդի ջեմաստիճանը բարձր է 5-6 աստիճանով, հավելեց.
«Մենք ուենացանք կլիմայական ռեկորդներ, դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ 16-17.5 աստիճանի, ինչը 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի երրորդ տասնօրյակում պատմականորեն երբևէ արձանագրված առավելագույն ջերմաստիճանները»։
Սուրենյանի խոսքով՝ 100 տարվա վիճակագրությամբ միջին ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմական ամենատաք ամիսն էր։
«Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, Տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։