Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 դեկ 2022 14:36

Տեսանյութ.Ռուս զինվորականները, լրացուցիչ ուժեր կիրառելով և ճանապարհը փակելով, Ադրբեջանի լրագրողներին արգելել են շարժվել դեպի Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին մեկնել Խոջալու։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը լրագրողներին թույլ չի տվել լուսաբանել Խոջալուում Ադրբեջանի մոնիտորինգային խմբի և խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջև կայանալիք բանակցությունները։

Նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր հատել են խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անցակետը, կարողացել են առաջ շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն ռուս զինվորականները, լրացուցիչ ուժեր կիրառելով և լրագրողների ճանապարհը փակելով, նրանց ետ են վերադարձրել։ Դիտորդական խմբի բանակցությունները Խոջալուում շարունակվում են։

Աղբյուրը՝ hraparak.am

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 3-ին դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը՝ իրենց բնորոշմամբ «հետաքննելու և վերահսկելու ԼՂ տարածքում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման և դրա համատեքստում բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակը»։ Այդ պատրվակով նույն օրը ժամանակավորապես փակվել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր