Նորանշանակ նախարարի առաջին հրահանգը. դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները. «Ժողովուրդ»

Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել:
Ի՞նչ է ստացվում. դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել:
Սա, փաստացի, կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ: Փաստորեն, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ տիկին նախարարուհին չի որոշել ՆԶՊ առարկան հանել առարկայացանկից. նրա նախորդներն, ի դեպ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո նման մտադրություն ունեին, հանրային ճնշման ներքո, սակայն, այդ գաղափարից, փառք Աստծո, հրաժարվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում