Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 դեկ 2022 13:30

Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.


«Բլոկադան պատերազմական գործողություն է և սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Մենք չենք կարող թշնամուն համոզել բացել ճանապարհը։


Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում՝
ա) եթե լինի այնպիսի ճնշում, որին չկարողանան դիմակայել և
բ) եթե ստանան այն, ինչ պահանջում են։ Երկրորդ տարբերակի թերությունները, կարծում եմ, բացատրելու կարիք չկա։ Հուսով եմ, բոլորն են հասկանում, որ այդկերպ բացված ճանապարհը յուրաքանչյուր հաջորդ պահի կարող է նորից փակվել։ Իսկ ճնշում գործադրելու կամք չկա։ Եվ սա ամենավտանգավորն է։


Թվում է՝ դրությունն անելանելի է։ Բայց կա մի հանգամանք, որի հետ չենք կարող հաշվի չնստել։ Այն, որ ինչ-որ պահից մենք պարզապես ստիպված ենք լինելու ճեղքել թշնամու բլոկադան։ Այդ պահը հնարավոր չի լինի չեղարկել. ուշ թե շուտ Արցախի ռեսուրսները սպառվելու են։ Հետևաբար հիմա է պետք իրավիճակ փոխել և խառնել բոլորի խաղաքարտերը։


Ադրբեջանցի սադրիչները չպետք է իրենց հանգիստ զգան մեր կյանքի ճանապարհին։ Եվ որքան շուտ դա հասկանան Արցախի իշխանությունները, այնքան լավ։ ՀՀ գործող իշխանություններից ոչ մի սպասելիք չկա. նրանք թուրքի թելն են թելում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր