Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

20 դեկ 2022 13:28

Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք, որովհետև ձեզ այնտեղից կարող են «լարել»․Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք

Ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք,  այնտեղ  չենք լուսանկարվում, ժապավեններ չենք կտրում կամ այնտեղից չենք հայտարարում քաղաքապետի թեկնածուի անունը։ Հասկանում եմ, որ այնտեղ վտանգավոր է, եւ ձեզ այնտեղից կարող են «լարել»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, որը 2020 թ-ից հետո լքել է «Իմ քայլը»  խմբակցությունը։ 


Նա կոչ արեց պատկերացնել Ստեփանակերտում ծանր հիվանդության դեմ պայքարող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը։ Ավանեսովը փաստեց, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ։ «Երեւի ադրբեջանցիներն ու ռուսները փակել են ճանապարհը, իսկ մենք ամենեւին էլ մեղավոր չենք։ Հայաստանի իշխանությունն ասում էր, որ հանրահավաքները ցրելու համար ջրցան մեքենաներ չի կիրառի։ Կարծում եմ՝ հիմա  Լաչինի միջանցքում ջրցան մեքենաներ կիրառելու անհրաժեշտություն կա։ Եթե կարծում եք, որ Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կմթագնեն մարդկանց հիշողությունը եւ կշեղեն նրանց ցավից, ապա, վստահեցնում եմ, որ դա այդպես չէ։ Ես չեմ դիմում միջազգային կառույցներին, այլ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ հորդորում են անել ամեն ինչ՝ ճանապարհը բացելու համար։ Արցախը Հայաստան է, իսկ Շուշին մռայլ քաղաք չէ, մռայլը դուք եք։ Ապագա կա, բայց առանց ձեզ»,-նշեց Ավանեսովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր