Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

22 դեկ 2022 16:14

Մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում․ Զախարովան պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Արմենպրես»-ը։


Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները:


«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են։ Գործողություններ ձեռնարկվում են, աշխատանք տարվում է։ Նրանց, ովքեր չգիտեն, կամ ովքեր հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, եղել են խնդիրներ, կողմերն իրար մեղադրել են, և հենց ռուսաստանցի խաղաղապահներն են արել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Այնպես որ, մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում», - ասել է Զախարովան։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր հետևյալը․«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝  վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր