Փաշինյանը հավերժ չէ.Կարևոր է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կամուրջներ չայրել, այլապես հարաբերությունները կարգավորել արդեն չի հաջողվի          Թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբան       Մայրը կաuկածվում է դuտեր և տղայի նկատմամբ nտնձգnւթյnւններ կատարելnւ մեջ՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպպատակով    

26 դեկ 2022 11:36

76-ամյա Շերը ակնարկել է 36-ամյա երիտասարդ ընկերոջ հետ նշանադրության մասին

Երգչուհի Շերը Twitter-ում հրապարակել է իր ընկեր Ալեքսանդր Էդվարդսի կողմից իրեն նվիրած հսկայական ադամանդե մատանու լուսանկարը։ Որոշ երկրպագուներ ենթադրում են, որ հանրաճանաչ արտիստները պատրաստվում են ամուսնանալ: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:


Երգչուհին մատանու լուսանկարի տակ գրել է. «Խոսք չկա, Ալեքսա՛նդր»։

Շերը խոստովանել է, որ իրենց տարիքային ահռելի տարբերության պատճառով իրենց հարաբերությունները «թղթի վրա տարօրինակ են թվում»։ Սակայն երգչուհին հավելել է, որ նրանք երկուսն էլ չափահաս են, և որ «սերը մաթեմատիկա չգիտի»։


Նա Twitter-ում հրապարակել է սիրելիի լուսանկարըև գրել. «Թղթի վրա սա տարօրինակ է թվում (նույնիսկ ինձ համար), բայց Ա. Է.-ն (Ալեքսանդր Էդվարդս) ասում է, որ սերը մաթեմատիկա չգիտի։
Շերի խոսքով՝ իր սիրելին բարի է, խելացի, զվարճալի: Երգչուհին ընդգծել է, որ Էդվարդսն իրեն «թագուհու պես» է վերաբերվում:
76-ամյա Շերը հաստատել է նոյեմբերին 36-ամյա արտիստի և երաժշտական պրոդյուսերի հետ ժամադրության մասին լուրերը այն բանից հետո, երբ զույգին տեսել են միմյանց ձեռքերը բռնած Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ: Հայտնիներն առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերին Փարիզի Նորաձևության շաբաթում։


Նախկինում Շերը սիրավեպի մանրամասներով կիսվել է իր ընկերոջ հետ, ով իրենից 40 տարով փոքր էր։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր