Պաշտոնապես և հրապարակայնորեն զգուշացնում եմ.գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ անհետացած ժամկետայինը
![](https://panorama.am/news_images/928/2783341_1/f62b2cef78cb92_62b2cef78cbd5_thumb_1_v1.thumb.jpg)
«Քանի բոլորը զարմանում ու մեղավորներ են փնտրում բանակում տեղի ունեցած ողբերգության համար` հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 14-ից մինչ այս պահը չբացահայտված հանգամանքներում նույն ուղղությունից անհետացած զինվոր ունենք` ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, սակայն որևէ մեկն առ այսօր ոչ պատասխանատվության է ենթարկվել, ոչ էլ քննություն է տարվում այդ ուղղությամբ։
Ավելին` գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ անհետացած ժամկետայինը։ Ուրիշ ոչ ոք, և ոչ մի բանի համար մեղավոր չէ, պատասխանատու չէ (համենայնդեպս` քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը այդ կարծիքն ունեն)։
Բանակում փաստացի կատարվել է հանցագործություն, որը հաջողությամբ պարտակվում է դատախազության և քննչական կոմիտեի կողմից` գործի քննությունը շեղելու, քրեական հետապնդում չիրականացնելու միջոցով։
Պաշտոնապես և հրապարակայնորեն զգուշացնում եմ. պետությունը 2 տարի շարունակ ամեն ինչ անում է, որ ծնողը լինի իր երեխայի գործով և քննիչը, և դատախազն ու դատավորը։
Անպատժելիությունը միշտ էլ հանգեցնում է նոր ու ավելի ծավալուն հանցանքների»։