Ադրբեջանում վիրավորված են՝ Բայրամովին, ինչպես միշտ, չեն հրավիրել Եվրախորհրդարան՝ ի տարբերություն Միրզոյանի

«Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրվել է Եվրախորհրդարանում Հայաստան-Ադրբեջան հարցով ելույթ ունենալու։ Ինչպես միշտ՝ Ադրբեջանը չի հրավիրվել։ Ես սիրում եմ Եվրախորհրդարանի «հավասարությունը» գործողության մեջ:
Այն անգամ ժամանակ չի ծախսում Ադրբեջանի նկատմամբ դեմ կողմնակալությունը թաքցնելու համար»,- գրել է Սադիկովը Թվիթերում։ Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։
Նա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդես է գալու ելույթով, որտեղ անդրադարձ է կատարելու Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։
ԱԳ նախարարը նաև պատասխանելու է Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։