Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 հուն 2023 13:49

Զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերման ենթարկելու գործով մեղադրյալներ չկան, առերեսումներ են եղել ծնողների ու ոստիկանների միջև․ ՔԿ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Այս   հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող անձիք չկան, մնացած բոլոր գործողություններն արվում են, առերեսումներ են արվել ծնողների ու ոստիկանների միջև, քրեական գործի վարույթը բնական հունով շարունակվում է»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին այցելել այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով հեռացրեց  զոհվածների ծնողներին, տեղափոխեց բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։

Նույն օրը հայտնի դարձավ որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր