Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հուն 2023 11:33

Տեսանյութ.Եռաբլուրը մենակ էդ ծնողներինը չի, ծնողները թող իրանց նորմալ պահեին, ցավը ճղճղան չի լինում. ՔՊ-ական պատգամավոր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարցրին՝ իրեն դո՞ւր է գալիս այս իրավիճակը, երբ զոհվածների ծնողներին թույլ չեն տալիս մոտենալ Կառավարութան անդամներին, ասաց. «Եռաբլուրը մենակ էդ ծնողներինը չի: Եթե ծնողներն իրենց նորմալ պահեին..., գիտեք՝ ցավը ճղճղան չի լինում»:
Հարցին, թե ձեր հարազատների՞ն էլ են տվել փակ դագաղներով ու չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք դավաճանության զոհ են, թե ոչ, պատգամավորն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք դավաճանության զոհ են: Դրա համար քննություն է գնում, պարզաբանվում է՝ ինչը որտեղ եւ ոնց է եղել: Մի քիչ հարգեք պետությունը, պետություն հարգել սովորեք: Ես չեմ հասկանում՝ մինչեւ երբ պետք է առանց պետություն հասկանալու...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր