Սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել ՀՀ-ի և ՌԴ-ի գործընկերային հարաբերությունները.«Հրապարակ»          Ինչո՞ւ են Արցախում դեմ Արթուր Դավթյանի թեկնածությանը, բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ. «Փաստ»       Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում.«Իրավունք»    

28 հուն 2023 12:18

Տեսանյութ.Քո քաշով մեկ երկաթ ունեմ վրաս, 30 տարի բանակ չենք ունեցել. Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել

Կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել, նրանք հեռացվել են պաշտոններից: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհին, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող:


«Անմիջական հրամանատարն է մեղավոր հրդեհի համար: Կորպուսից մինչև հրամանատար պետք է հետևողական լինեն»,- ասաց նա և բացառեց թշնամու գործոնը:


Միքայելյանը նշեց, որ մոտ 5000 երկրապահ այս պահին գտնվում է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերում:


«Մեր բանակն այդքան էլ մարտունակ չէ: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նոր պատերազմ լինել: Ես մեր բանակի կողքին եմ կանգնած: Թերացումների համար բոլորը պետք է պատասխան տան»,- ասաց նա:


Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու Արցախի շրջափակմանը՝ Միքայելյանը նշեց.


«Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր