Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

30 հուն 2023 10:49

Տեսանյութ.Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել,պատահական չէ նաեւ օրը

Ռազմական լարվածությունն, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր ռեգիոնում հասել է իր գագաթնակետին։ Այն կպահպանվի մինչև փետրվարի 15-ը։

«Փաստինֆո»-ի եթերում ասել է աստղաբան Աննա Հախվերդյանը` նշելով, որ առավել լարված իրավիճակ կլինի մարտին: Նրա բնորոշմամբ` փետրվարը, ըստ էության, լինելու է մարտի լարվածության նախապատրաստությունը:

Խոսելով Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին` նա զուգահեռներ է անցկացրել Սուրմալու տոնավաճառում տողի ունեցած պայթյունի հետ` մատնանշելով աստղային դասավորությունների նմանությունները։

Աստղաբանի դիտարկմամբ` դրանք միևնույն ուժերի գործողությունների հետեւանք են ու երկու դեպքում էլ կիրառվել է ոչ այդքան հայտնի հատուկ զենք:

Ըստ նրա` պատահական չէ նաեւ օրը. տեղի է ունեցել մինչև չինական Նոր Տարին, և ինչ-որ իմաստով հանդիսանում է նախազգուշացում։

Մանրամասները` տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր