«Էկոակտիվիստների ճանապարհին գտնվելը այլևս անիմաստ գործողություն է ու նպատակի չծառայող»

Ադրբեջանական կողմը հիմնականում մի քանի հարց է առաջ բերում.
-Արցախում հայերին սովի մատնելով (գազ, հոսանքը անջատելով, բեռնափոխադրումները արգելելով) ավտոմատ կերպով հայերին հնարավորություն ենք տվել կրկին ակտիվացնել ինքնորոշման իրավունքի հարցը, ինչը պատերազմից հետո ջախջախել էին:
-Ադրբեջանական իշխանությունների խորհրդականների շնորհիվ(սա հեգնանքով է նշվում) այսօր հայերը ստացել են քարտ բլանշ ապացուցելու, որ արցախահայեր չեն կարող համատեղ ապրել:
-Էկոակտիվիստների ճանապարհին գտնվելը այլևս անիմաստ գործողություն է ու նպատակի չծառայող՝ հետևաբար պետք է մտածել, թե ինչպես էկոակտիվիստներին Լաչինի միջանցքին այնպես հանենք, որ քաղաքական հետևաքները մեղմ լինեն:
-Ճանապարհը փակելուց հետո հակաադրբեջանական բանաձևերի, որոշումների, քննարկումների, դատարանի հայցերի քննարկման ալիք է բարձրացել, որը մեղմելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր լինելու:
-Նշում են, որ պետք էր նոյեմբերի 9ին անցակետ տեղադրեին, երբ կար այդ լայն հնարավորությունը, այլ ոչ թե այն թողնել ապագայի հարց:
Հ.Գ. Իհարկե, այն որ այսօր Ադրբեջանում հասունացել է նման խոսույթ առաջին հերթին արցախահայերի տոկոնության, չհանձնվելու ու քաղաքական ճիշտ մարտավարության արդյունքն է՝ չհաշված բոլոր թերությունները, առանց որի հնարավոր չէր մեր պարագայում:
Հ.Գ.Գ. Իսկ պատկերացնում ե՞ք՝ Հայաստանում հայամետ կառավարություն լիներ որքան շուտ էր ճանապարհը բացվել…»