Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին, 3 վիրավnր կա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

02 փետ 2023 11:34

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ՝ սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ակտիվ  ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 2-ին կեսօրից հետո դեպի երեկո և փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն։ 


Լոռիում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտում ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Արարատյան դաշտում և Երևանում  կեսօրից հետո սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը՝ ձյուն։


Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։


Հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն փետրվարի 3-ի ցերեկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր