Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը          Ի՞նչ հարցուպատասխանին մասնակցելու մասին է խոսքը, երբ Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում       Այո, թեկնածուների մեջ Էրդողանին լուրջ մրցակից չկա, լավ պոպուլիստ է,հռետոր, փորձառու, բայց ով էլ լինի Թուրքիայի առաջնորդը, ՀՀ-ի նկատմամբ նրանց քաղաքականությունը չի փոխվելու    

04 փետ 2023 13:14

Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասին

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով՝ սիրո բարեխոս Ս․Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշում ենք փետրվարի 4-ին: Այս օրը հռչակված է նաև որպես երիտասարդների օրհնության օր։

Օրվա խորհրդի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Այն նշվում է Սբ. Զատիկից 9 շաբաթ առաջ՝ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Այս տոնի իմաստը սերն է, որը սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները խնդրում են Սրբի բարեխոսությունը, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ավարտին կատարվում է երիտասարդների և զինվորների օրհնության կարգ։ Մայր Աթոռից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մատենադարանից՝ ձեռագիր Ավետարանը՝ գրված Սուրբ Սարգիս եկեղեցում։

Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից մեկն է և դրա վկայությունն են նրա անունով կառուցված բազում սրբավայրերը։ Նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Շնորհք արքեպիսկոպոսն իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սուրբ Սարգսին.

«Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին, և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան՝ այսօր գրեթե մոռացության են տվել: Իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով, որ մեր մեջ, ընդհակառակը, ամենամեծ ժողովրդականություն շահած սուրբերից է, ուստի մենք կդասենք նրան հայազգի սուրբերի շարքին»:

Քրիստոսի քաջ զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսն, ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում։  Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սբ. Սարգիսն աստվածային հայտնությամբ հրաման է ստանում հեռանալ կայսրության սահմաններից, և իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները՝ հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերն ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սբ. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սբ. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակվում է նրա որդին` Սբ. Մարտիրոսը: Սբ. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Սբ. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սբ. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցն աճյունը տեղափոխում է Հայաստան։ Ուշի գյուղում 5-7-րդ դարերում կառուցվում է Սուրբ Սարգիս վանական համալիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր