Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն       Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է    

04 փետ 2023 16:20

Ալիևը Բենդեր չի և մասով չի բավարարվելու. մասը հանձնելուց հետո պահանջելու և ստանալու է ամբողջը.ով է այս պատմության մեջ Պանիկովսկին

ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Օստապ Բենդերն ասում էր, որ մասը փոքր է ամբողջից, որպեսզի չկորցնի ամբողջը, կզիջի մասը: Այս միտքը հնչել է ապօրինի հարստացած մարդուց կլորիկ գումար կորզելու մարտավարության շրջանակներում, իսկ սխեման ամբողջությամբ տեղավորվում է աֆերիստ շորթման տրամաբանության մեջ:

Մեր իրավիճակում այդպես մտածում և գործում է ալիևը` աֆերիստ խաղամոլի հոգեբանությամբ շորթելով Արցախը Հայաստանից, իսկ քաղաքացի Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը:

Ի տարբերություն հանճար Կորեյկոյի, ով իր հարստությունը կուտակել էր ապօրինի ճանապարհով և խիստ խոցելի էր, Հայաստանն Արցախը վերադարձրել է լրիվ օրինական, արդար պայքարի հաղթանակի արդյունքում և շանտաժի ու սպառնալիքի ենթարկվելու որևէ պատճառ չունի: Իսկ ալիևը Բենդեր չի և մասով չի բավարարվելու. մասը հանձնելուց հետո պահանջելու և ստանալու է ամբողջը, քանի որ բացի աֆերիստ լինելուց նա նաև խաղամոլ է, իսկ խաղամոլները խաղաթղթի հաջող դասավորվածությունից չեն հրաժարվում ու խաղում են մինչև վերջ:

Բայց խիստ անտրամաբանական ու զավեշտալի է «կորեյկոյի» վարքագիծն ու բռնած դիրքը. ենթարկվել «Բենդերի» ու նրա շայկայի շանտաժներին ու սպառնալիքներին, չդիմադրել մասի հանձնման պահանջին, չպայքարել իր արդար և օրինական պահանջի ու իրավունքի համար. չէ՞ որ դիրքերն ամուր են, իսկ խաղաթղթերի դասավորվածությունն ամեն րոպե կարող է փոխվել` դիլլերի փոփոխության դեպքում:

Հ.Գ. Իլֆի ու Պետրովի պատմության մեջ Բենդերը կորցնում է իր ավարը` շորթած ճամպրուկը թողնելով երրորդ կողմին:
Հ.Հ.Գ. Մնաց հասկանանք, թե ով է այս պատմության մեջ Պանիկովսկին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր