Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

09 փետ 2023 13:24

Էթանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞.30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ , հետո՝ պատերազմ եղավ. Ձեզ թվում է՝ ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ մենք հայերին շատ ենք սիրում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ Իրանը հայտարարում է, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն  անընդունելի են, դա հայտարարում է, առաջին հերթին, իր համար:


«Նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում, ու զենք վաճառելը, տեղափոխելն էլ  էլի արվում է իր համար: Նույնը Ռուսաստանի համար, ձեզ թվում  է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝  «մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն, եկեք հայերին բան անենք»…ոչ, բոլոր երկրները, նաև մենք՝ ունենք մեր շահերը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:


Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանը, բացի Արցախի խնդրից, գլոբալ ուրիշ խնդիր չունի:


«Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրից: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո՝ պատերազմ եղավ», - դիմելով ընդդիմությանն՝ ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ընդդիմության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականությանը դեմ հանդես գալուն, Սիմոնյանը նշեց, որ իրենք ուզում են ՀՀ-ի համար անվտանգություն ապահովել.


«Լավ, բա ի՞նչ անենք… Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մեր գլուխը գովալով, ձև անելով, որ դե՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, գիտե՞ք՝ մենք մնացածից ինչ լավն ենք… տեսանք՝ ուր բերեց էս փիլիսոփայությունը:


Լավ, հա, ընդունում եմ՝ իհարկե թշնամական է Թուրքիան, բա ի՞նչ անենք, հավաքվենք, էթանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞, ուզում եմ հասկանամ՝ ձեր տարբերակը ո՞րն է»,- հարց բարձրացրեց ԱԺ նախագահը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր