Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

09 փետ 2023 14:42

Ռուսաստանի ազդեցության ընդունելի այլընտրանք չկա Կովկասում.ԱՄՆ-ն և Եվրոպան ի վիճակի չեն Կովկասի համար կենսունակ ռազմավարություն մշակել

inosmi.ru–ն «Ռուսաստանի ազդեցության ընդունելի այլընտրանք չկա Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքը չի կարող իրական այլընտրանք առաջարկել Ռուսաստանի ազդեցությանը Կովկասում, գրել է Responsible Statecraft-ը: Ընդհակառակը, ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները խիստ անպատասխանատու են և կարող են տարածաշրջանում միջէթնիկական հակամարտություն հրահրել։ Շատ արևմտյան դիտորդներ նշում են ուկրաինական հակամարտության ֆոնին Կրեմլի ազդեցության անկում Կովկասում, ինչպես նաև մեղադրում են Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանում բացարձակ բացասական գործոնի, և հավատում են, որ նրան կարող են փոխարինել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն կամ ԵՄ–ն: Սակայն նման տեսակետը սխալ է գրեթե բոլոր առումներով:


Ռուսական ազդեցությունն այնքան էլ բացասական չէ, ինչպես պնդում են, իսկ Արևմուտքը չի կարող փոխարինել նրան թե՛ աշխարհաքաղաքական նկատառումներով, թե՛ տարածաշրջան զորքեր մտցնելու ցանկության բացակայության պատճառով։ Առաջին սխալը կապված է տարածաշրջանում հակամարտությունների աղբյուրի որոշման հետ։ Որոշները վստահ են, որ հենց Մոսկվան է տարածաշրջանային հեգեմոնիան պահպանելու համար սկսել ու միտումնավոր հավերժացրել հակամարտությունները։ Վրացիների ու ադրբեջանցիների տեսանկյունից դա իսկապես այդպիսի տեսք ունի, բայց աբխազները, օսերը և հայերը կարծում են, որ Ռուսաստանը սատարել է ազատության համար իրենց պայքարին և թույլ չի տվել, որ իրենք ընդմիշտ ընկնեն մոռացության գիրկը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ակունքները հասնում են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջան: Բախումները հայերի և ադրբեջանցիների միջև սկսվել են դեռ 1905 թվականի հեղափոխության ժամանակ Ռուսական Կայսրության տիրապետության թուլացման ֆոնին, իսկ հետո աճել 1917 թվականին՝ կայսրության փլուզումից հետո: Իրավիճակը կրկնվել է, երբ Խորհրդային Միությունը սկսել է 80-ականների վերջին փլուզվել։


Ռուսական Կայսրության հետ հայերի մերձեցումը պայմանավորված էր Օսմանյան Կայսրության նկատմամբ նրանց փոխադարձ թշնամանքով։ 1915-1916 թվականներին, երբ օսմանյան կառավարությունը կոտորեց հայ փոքրամասնությանը, միայն ռուսական բանակի առաջխաղացումը Թուրքիայում մնացած հայերին փրկեց ոչնչացումից։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանը հայտնվեց սալի ու մուրճի արանքում՝ դարձյալ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, Կարմիր բանակի գրոհը և երկիրը ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելը փրկեցին հայերին աննախանձելի ճակատագրից։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա դեռ ներկայիս հակամարտությունից շատ առաջ Խորհրդային Հայաստանն է ձգտել, որ այն իրեն փոխանցվի, բայց Մոսկվան հրաժարվել է ազգամիջյան հակամարտության վախից։ Անհերքելի է, որ հենց Հայաստան–Ռուսաստան ռազմական դաշինքը, Հայաստանում ռուսական զինված ուժերի տեղակայումը և ռուսական միջուկային վահանն են հետ պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարձակվելուց:


Թուրքիան ցանկանում է օգնել Ադրբեջանի թյուրք ժողովրդին այնպես, ինչպես Անկարան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին՝ օգնելու թուրքական համայնքին: Բոլորը գիտեն, որ այն ժամանակ Արևմուտքը Կիպրոսը պաշտպանեց ոչ ավելի, քան Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ուստի, չնայած ռուսական հզորության թուլացման վերաբերյալ մտահոգություններին և Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու Մոսկվայի անկարողությանը, ակնկալվում է, որ մոտ ապագայում Երևանը դուրս չի գա Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ– ից: Եթե Ռուսաստանը չմիջամտեր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին, որտեղ նրան հաջողվեց (թեկուզ ուշացած) հրադադար հաստատել, ապա Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք ենթարկվել էին հարձակման Թուրքիայից և Իսրայելից աջակցվող ադրբեջանական բանակի կողմից, լավագույն դեպքում ենթարկվելու էին էթնիկ զտումների։ 2018 թվականի «թավշյա» հեղափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր Հայաստանի քաղաքացիները գնալով ավելի քիչ են վստահում Մոսկվային, սակայն դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հայերին, քանի որ նրանք անվտանգության միակ երաշխիքն են համարում ռուս խաղաղապահներին։


Վերջին տարիներին Մոսկվան իսկապես ողջ ուժով դիվանագիտական հավասարակշռություն է փնտրում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Չնայած Հայաստանի հետ դաշինքին, Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանը հանձնել ՆԱՏՕ-ի լիակատար վերահսկողությանը։ Նաև արժեքավոր ռազմավարական հնարավորություններ են առաջացել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից Թուրքիայի աճող օտարման շնորհիվ, ինչի մասին է վկայում Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ այդ երկրի կիսաչեզոք մոտեցումը։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ռուսական երկիմաստությունը հայելային արտացոլված է նաև Արևմուտքի խոր պառակտող մոտեցմամբ: Մի կողմից, ընդհանուր առմամբ, արևմտյան հասարակական կարծիքը համերաշխություն է հայտնում հայերին։ Դրանում որոշակի դերակատարում ունեն կրոնական և մշակութային մտերմությունը, հայկական մեծ սփյուռքի ազդեցությունը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, ինչպես նաև այն, որ Հայաստանը որոշ չափով թերի, բայց դեմոկրատական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ Ալիևների դինաստիայի ժառանգական դիկտատուրա: Մյուս կողմից՝ Արևմուտքը, դատապարտելով Ղրիմի անջատումն Ուկրաինայից, դժվար թե պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից:


Ավելին, Թուրքիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ է, և Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ ամբողջությամբ հետ մղել նրան: Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը չի խանգարում Արևմուտքին նավթ ու գազ գնել նրանից։ Վերջապես՝ Վաշինգտոնի կոշտ հակաիրանական շրջանակները հույս ունեն օգտագործել Ադրբեջանը և իրանցի ադրբեջանցիներին՝ որպես զենք Իրանի դեմ: Դրանով է բացատրվում նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը։ ԱՄՆ-ն և Եվրոպան, հայտնվելով այս հակասական, բայց խորապես արմատավորված ազդակների արանքում, կարող են ի վիճակի չլինել Կովկասի համար համահունչ և կենսունակ ռազմավարություն մշակել, առավել ևս՝ մոբիլիզացնել ռեսուրսներն ու կամքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր