Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են          Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների       Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները և համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի    

10 փետ 2023 10:36

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին նախանձում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանին հիմա էլ են նախանձում, այլապես հավաքական Արևմուտքը չէր խառնվի երկրի գործերին։


«Մեզ հիմա էլ են նախանձում, այլապես մեզ մոտ չէին սողոսկի, սա է ամբողջ հարցը։ Բայց թող պարապեն, մենք միայն կամրացնենք մեզ ներսից և դրսից»,- ասել է պետության ղեկավարը քաղաքացիական ավիացիայի 100-ամյակին նվիրված գալա երեկոյի մրցանակաբաշխությունից հետո։


Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ քաղաքացիական ավիացիան հայտնվել է արևմտյան երկրների կողմից աննախադեպ հակառուսական պատժամիջոցների տակ, սակայն արդյունավետ կերպով է արձագանքել այդ մարտահրավերին։ Նրա խոսքով, ոլորտի ներկայացուցիչները համակարգված և հետևողականորեն լուծել են ի հայտ եկած բոլոր խնդիրները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր