Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

10 փետ 2023 13:28

Տեսանյութ.Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են ծեծել, հայհոյել. Հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբՀ

«Երեկ մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ ենթարկվել են բռնության՝ Էրեբունու ոստիկանության բաժանմունքում. վերջինների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ նման երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտն ու արվելու է ամեն ինչ՝ գործընկերների խախտված իրավունքները պաշտպանելու համար: Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելել է, որ իրենց գործընկերները գնացել էին բաժին՝ մասնակցելու բերման ենթարկված անչափահասների առերեսմանը՝ ոստիկանության աշխատողի հետ. «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել ու միջանցքում հարձակվել, ծեծել, հայհոյել: Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել: Փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժել»: Զոհրաբյանը նշել է, որ ամեն ինչ ձեռնարկելու են, որպեսզի մեղավորները պատասխան տան:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր