Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 փետ 2023 16:09

Զոհվածի հայրը ամեն կերպ փորձում է ճշտել, թե որո՞նք են եղել ՈՐԴՈւ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ. փաստաբանը քրգործից մանրամասներ է պատմում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով այսօրվա նիստից.


Ցոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը վկային հարցնում է.


-Որ սարից իջաք, գնացիք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։


-Ինը,- պատասխանում է վկան։


-Հետներդ վիրավոր կա՞ր, ովքե՞ր էին։


-Նարեկը, Նարեկ Սիրունյանը, մնացածի անունները չեմ հիշում։ Էդ տան մեջ 9 հոգի ենք եղել։


-Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ՝ գոնե էդ տղերքին հանեք։


-Ո՞վ ա ասում, որ չենք հանել։


-Ո՞ւր եք տարել։


-Տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։


-Փաստորեն, ես ի՞մ տղային չեմ թաղել։


-Ձեր տղան ո՞վ է։


-Նարեկը Ղազարյան։


-Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։


Վկան պատմում է, որ Նարեկը զոհվել է տանը, հետագայում Նարեկի դին հանել են Վանք գյուղում գտնվող կապույտ դարպասներով տնից։ Այդ տանը մնացել են 1 օր, 9 հոգանոց խումբը չի իմացել, որ գյուղի ուրիշ տներում էլ հայ զինծառայողներ կան։


Զոհված Նարեկի հայրը՝ Գեղամը, հարցնում է վկային, թե նա հիշո՞ւմ է ՆԱՐԵԿԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ։ Վկան պատասխանում է.


-Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկի, բուշլատով ծածկել եմ, ջուր ա ուզել, ջուր չի եղել, կոմպոտ ենք տվել։


Նարեկի հայրը ամեն կերպ փորձում է ճշտել, թե որո՞նք են եղել ՈՐԴՈՒ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ.


-Չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում,- հարցնում է զոհվածի հայրը։


-Ինձ չի ասել, չգիտեմ,- պատասխանում է վկան։


Հ.Գ. Այսքանը լսելուց հետո դե արի ու դիմացիր թուրքին ցավակցողների, նրանց համար վշտացողների սրիկայության աստիճանին։


Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր