Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

10 փետ 2023 16:55

«Շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել».Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ», փոխանցում է ermenihaber-ը։


Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիկայի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։


Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն ընդունելիս վկայակոչել է մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:


«Ցավալի է, որ Մեքսիկայի սենատի այս վտանգավոր որոշումը համընկավ այն բան հետ, որ Մեքսիկայից ժամանած խմբերի մասնակցությամբ երկրաշարժից տուժածների որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, և այն չի համընկնում Թուրքիա-Մեքսիկա բարեկամության հետ»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։


Վերջում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մեքսիկայի սենատին կոչ է անում «շտկել այդ սխալ քայլը» և «պատմությունից թշնամանք չստեղծել»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր