Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին          Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր       Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ    

11 փետ 2023 11:11

Տեսանյութ.Ի՞նչ խզվածք է առաջացրել երկրաշարժը Թուրքիայում․ Թուրքիան, Արաբականի հետ հարաբերմամբ, թեքվել է դեպի հարավ-արևմուտք

Թուրքական պետական TRT Haber-ը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո ինչ խզվածք է առաջացել։
Տեսանյութում ներկայացվում է Թևեքքելլի գյուղում կիլոմետրերով ձգվող խզվածքի գիծը։
Նշվում է, որ կիլոմետրանոց ճեղքը ցույց է տալիս երկրաշարժի ուժգնությունը։ Հավելենք, որ երկրաֆիզիկոսները նախազգուշացրել են Արաբական տեկտոնական թիթեղների տեղաշարժի պատճառով նոր ցնցումների վտանգի մասին։
Մասնավորապես, Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի նախագահ Կառլո Դոլիոնին հայտնել էր, որ Արաբական տեկտոնական թիթեղների 3 մետր շեղման մասին։ Իտալացի երկրաֆիզիկոսների նախնական գնահատականներով՝ խզվածքի առնվազն 150 կիլոմետրանոց հատվածը՝ մինչև 3 մետր և ավելի տեղաշարժվել է։
 
«Այսինքն՝ Թուրքիան, Արաբականի հետ հարաբերմամբ, թեքվել է դեպի հարավ-արևմուտք»,- պարզաբանել էր Դոլիոնին։
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր