Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

17 փետ 2023 11:54

Ուկրաինայի կողմից Ղրիմի նկատմամբ ագրեսիայի դեպքում պատասխանը կլինի ամենադաժանը

Ուկրաինայի կողմից Ղրիմի նկատմամբ ագրեսիայի դեպքում պատասխանը կլինի ամենադաժանը, քանի որ թույլ կտա հակառակորդի նկատմամբ կիրառել առավել կործանարար միջոցներ: «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Բոբկովը:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտներն Ուկրաինայի համար «լեգիտիմ թիրախներ» էր անվանել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է դրանց ուղղությամբ հարվածներին։


Նրա խոսքով՝ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի առանց Ղրիմի առնվազն ապառազմականացման։


«Ղրիմի թերակղզու դեմ մայիսյան ցանկացած փոքրիկ ագրեսիայի պատասխանը կլինի ամենադաժանը: Եթե կան գործոններ, որոնք զսպում են մեր երկրին օգտագործել ոչնչացման ամենակործանարար միջոցները, ապա Ղրիմի դեմ ագրեսիան ամբողջությամբ կբացի Ռուսաստանի Դաշնության ձեռքերը»,- ասել է Բոբկովը։


Նրա խոսքով՝ Ղրիմը սրբազան նշանակություն ունի Ռուսաստանի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր