Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

25 փետ 2023 18:04

Հրաշքով փրկվածը.երկրաշարժից մահացած համարվող տղամարդուն դրել են պարկի մեջ՝ թաղելու, արթնացել է հուղարկավորությունից մի քանի րոպե առաջ

Սիրիայում հուղարկավորության ժամանակ կենդանացել է մի տղամարդ, ում մարմինը երկրաշարժից հետո դուրս են բերել փլատակներից։ RT Arabic-ի փոխանցմամբ՝ հրաշագործ հարության լուրը ակտիվիստները տարածել են սոցիալական ցանցերում. գրում է RadioAurora-ն՝ հղում անելով kp.ru-ին։

Ահմեդ Ալ-Մաղրիբի անունով երիտասարդի մարմինը հայտնաբերվել է Աթարիբ շրջանում փլատակներում ողջ մնացածների որոնումների ժամանակ։ Բժիշկները հայտարարել են սրտի կանգից սիրիացու մահվան մասին։ Դիակը, ինչպես և սպասվում էր, տեղափոխել են դիահերձարանի սառնարան։ Երկու օր անց նրան դրել են պարկի մեջ՝ թաղելու համար։

Հրաժեշտի արարողության ժամանակ պայուսակը շարժվել է։ Պարզվել է, որ մահացած համարվող տղամարդը ողջ է եղել։

Ահմեդ Ալ-Մաղրիբին տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նրա վիճակը գնահատվում է նորմալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր