Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

25 փետ 2023 17:23

«Գալաթասարայի» ղեկավարությունը կհանդիպի Զախարյանի ու նրա ընտանիքի հետ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դեռ կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Յակուփ Թանրիփը։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբի ղեկավարությունը նոր հանդիպում կանցկացնի ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերի մանրամասները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Լոնդոնի «Չելսին»։ «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ձախողվեց Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցների պատճառով։

Ինչ վերաբերում է «Գալաթասարային», ապա նշվում էր, որ տեղափոխության գործարքը չի իրականացել ֆուտբոլիստի Թուրքիա տեղափոխվել չցանկանալու պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր