Ստամբուլը պատրաստվում է երկրաշարժի. քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ասել է, որ նման հզորության երկրաշարժը կազդի մոտ 260,000 շենքերի վրա

«Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո կարող է փլուզվել 90 հազար շենք, ինչի հետևանքուվ կգոյանա 50-60 մլն տոննա փլուզված զանգված»,- ասել է Էրդինչլերը։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր հերթին ասել է, որ նման հզորության երկրաշարժը կազդի մոտավորապես 260,000 շենքերի վրա։ Նա ընդգծել է, որ հանգամանքների նման համակցությամբ 4,5 մլն քաղաքացի կունենա ժամանակավոր կացարանի կարիք։ Քաղաքապետի խոսքով՝ այժմ հնարավոր չէ ստույգ կանխատեսել, թե երբ տեղի կունենա երկրաշարժ, սակայն այն անխուսափելի է։
Ստամբուլը պատրաստվում է երկրաշարժի. այս աշխատանքների շրջանակներում տեղական իշխանությունները հայտնաբերել են տարհանման առաջնահերթ ճանապարհներ, հավաքման կետեր և բժշկական օգնության կետեր: Բացի այդ, քաղաքի ծայրամասերում հատկացվել են հատուկ տեղամասեր լոգիստիկ կենտրոնների համար։ Ստամբուլը արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն կստանա երեք օդանավակայանների միջոցով։