Եթե հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ի՞նչ եք ասելու, հետևե՛ք ձեր բառապաշարին». Սիմոնյանը՝ Մինասյանին          «Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի       Միայն իմամի մարմինն էր նորմալ վիճակում, 1 ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ    

02 մար 2023 10:18

Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների «շքախմբով» այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթանալու կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը: Քննարկմանը, Փաշինյանի բազմամարդ ուղեկցողներից բացի, մասնակցել է միայն կոմիտեի ղեկավար կազմը: Ինքնին սովորական այս «միջոցառման» հետ կապված, սակայն, հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել «Փաստին»:


Ի մասնավորի, հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն: Եթե հեռախոսի պահը դեռ հասկանալի է, ապա գոտիների ու ժամացույցի արգելքը, մեղմ ասած, ապշեցրել է մասնակիցներին: Թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», հասկանալի չէ:


Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով, նման «դրեսս-կոդ» է հայտարարվել նաև Քաղաքաշինության կոմիտեում, ուր ևս Փաշինյանն այցելել էր՝ ծանոթանալու հաշվետվությանը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր