Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 մար 2023 13:15

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավային է` 4-6 մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 28-33 մ/վ:
Մարտի 3-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը` 6-9 աստիճանով:
Երևանում մարտի 3-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր