Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

10 մար 2023 13:28

Տեսանյութ.Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է հաջորդ պատերազմին. Ո՞րն է մեզ վերահսկելու իմաստը. ադրբեջանագետ

Կանխատեսելի էր, որ դիվերսիոն հարձակումներ, ահաբեկչական ակտեր, տարատեսակ սադրանքներ լինելու են: Առաջինը դա հոգեբանական ճնշում գործադրելու համար է: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ հերթական զիջումները կորզելու համար, և դա վերջին շրջանում դարձել է ստանդարտ վարքագիծ: «Փաստինֆոյի»-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Անդրադառնալով միջազգային դիտորդների ներկայությանը՝ բանախոսը նշեց, եթե Ադրբեջանը չի պատժվելու օկուպացիայի, ագրեսիայի, միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու, ռազմական հանցագործությունների համար, ապա այդ առաքելության օգուտը ինչու՞մ է: «Ստացվում է, որ Ադրբեջանը ինչքան ագրեսիայի գնա՝ վերահսկվում է միայն հայկական կողմը, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի վերահսկվելու, որովհետև հրաժարվել է համագործակցել ԵՄ առաքելության հետ: Կա Հաագայի դատարանի որոշում, որը չի կատարվում, և որևէ սանկցիա չի կիրառվում Ադրբեջանի նկատմամբ:

Դիտորդները պետք է աշխատեն Ադրբեջանի տարածքում, վերահսկեն ադրբեջանական զորքի տեղաշարժը, կուտակումները, զորավարժությունները, վտանգավոր զարգացումները և այլն: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է հաջորդ պատերազմին, այդ իրավիճակում մեզ վերահսկելու իմաստը ո՞րն է»,- հավելեց Ա. Էլիբեգովան:
Անդրադառնալով խաղաղապահների վարկաբեկման փորձերին, փորձագետը նշեց, որ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ խաղաղապահները այդտեղ չլինեն, որպեսզի մտնի Ստեփանակերտ: «Իսկ դա օրերի հարց է լինելու: Արցախի բնակչության համար կարևոր է, որ խաղաղապահների մանդատը երկարացվի, որովհետև դա իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիքն է, քանի որ այսօր որևէ ուրիշ մեկը չի երաշխավորում իրենց անվտանգությունը՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ ինչ-որ միջազգային խաղաղապահներ»,- եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր